A
A
Թուրք պաշտոնյաների տվյալները հասանելի են դարձել
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է , որ թուրքական ձախ ծայրահեղականների հաքերային ամենամեծ RadHack (Kizil Hackerlar) խումբը կոտրել է TTNET, Vodafone եւ Turkcell պրովայդերներն ու տեղադրել է ցանցում Թուրքիայի պաշտոնյաների տվյալները՝ հեռախոս, հասցե, էլեկտրոնային փոստ։ Սա կատարվել է ի պատասխան Գեզի պուրակի շուրջ շարունակվող իրադարձությունների։ Տվյալները հասանելի են այստեղ Սպասվում են նոր արտահոսքեր, հատկապես ուժային կառույցներից՝ հայտնում է Սամվել Մարտիրոսյանը։