Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները քանդեցին ոստիկանական պատը

Քաղաքականություն
unnamed10

«Դեմ եմ» նախաձեռնության երթի մասնակիցները քիչ առաջ ոտքով հասան Պետեկամուտների կոմիտեի շենքին։ Այստեղ նրանց սպասում էր ոստիկանական շղթան, որ թույլ չէր տալիս մոտենալ շենքին, սակայն ակտիվիստների ճնշումների ներքո, որ, ի դեպ, մոտ 3000-ի են արդեն հասնում, քանդվեց ոստիկանական պատը։ Բախումներ տեղի ունեցան, եւ ոստիկանները մի քանի հոգու հրելով հանեցին մայթեզր, սակայն ակտիվիստները կարողացան հասնել դռների մոտ։ Այս պահին դռների մոտ նրանք վանկարկում են՝ «Ամոթ», սուլում են ու շարունակում են պահանջել, որպեսզի իրենց իրավունքները չոտնահարեն։