A
A
Չնչին թոշակը չի բավարարում նույնիսկ սնվելուն (տեսանյութ)
Ամեն օր մոտ 140 մարդ սնվում է Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող ճաշարանում: Այդ մարդկանց հիմնականում օրվա մեջ միայն մեկ անգամ է հաջողվում ուտել: Ճաշարանի տնօրեն Գայանե Թասալյանի խոսքով՝ այստեղ հիմնականում հաճախում են միայնակ տարեցներ, հաշմանդամներ և անապահով ընտանիքներ, որոնք նյութական օգնության կարիք ունեն: Ամեն մեկն այստեղ իր պատմությունն ունի: Դիտեք նաեւ տեսանյութը