Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանի աշխատակիցները միացել են ԴԵՄ-ին

Հասարակություն
0b8d7bf554c87f3fb513cd589ca438cd

Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները նույնպես դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Նրանք այսօր հավաքվել էին ատոմակայանի դիմաց քննարկելու, թե ինչպես կարող են միանալ ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ «Մենք մի քանի օր առաջ իմացանք, որ մեր տնօրինությանը ստիպել են, որ մեր աշխատավարձերից պահումներ անեն։ Մենք դա հանդուրժել չենք կարող»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց ատոմակայանի աշխատակիցներից մեկը։ Հավաքված աշխատակիցները որոշել են նաեւ ստորագրահավաք անել ու ներկայացնել ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարան։ Ի դեպ, այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ-ում ասել է, որ ՍԴ որոշումը հստակ ամրագրել է երկու խնդիր՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում սանկցիաներ չեն կիրառվում և երկրորդ՝ աշխատակիցներն իրավունք ունեն այս ընթացքում չընտրել ֆոնդեր. «Մնացած դրույթները, որոնք ուժի մեջ են, ենթադրում են պարտադիր կուտակային վճարների կատարում այն գործատուների կողմից, ովքեր իրենց պարտավորությունները չեն կատարում զուտ սանցկիաներ լինելու հանգամանքով, այլ իրականացնում են օրենքով սահմանված պարտավորություններ»։