Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզաբանում «ԱրմենՏել»-ի տնօրենի մահվան առնչությամբ

Կարևոր լուրեր Հասարակություն
g_image.php_

Լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրաձեի դին հայտնաբերվել է Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրի տարածքում, իրականությանը չի համապատասխանում: «Թթու ջուր» կոչվող տարածքը, որտեղ հայտնաբերվել է դին, գլխավոր մարզահամալիրի տարածքից գտնվում է մի քանի կմ հեռավորության վրա: Ի դեպ տեղեկացնեմ, որ Արչիլ Մագրաձեն չի հյուրընկալվել նաև Գլխավոր մարզահամալիրի հյուրանոցային համալիրում: Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրի տնօրեն Աշոտ Դավթյան