A
A
Տիգրան Սիմոնյանը` առաջատարների թվում
Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկած Moscow Open շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարում Հայաստանի շախմատիստներից հաջող է հանդես գալիս միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը: Նա երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ առաջատարների թվում է: Տիգրան Սիմոնյանից կես բալ քիչ ունեն գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Շահինյանը, Տիգրան Հարությունյանը, Ռոբերտ Աղասարյանը: Ուսանող շախմատիստների մրցաշարում հանդես եկող մեր գրոսմայստեր Ազավեն Անդրիասյանը երկու հնարավորից վաստակել է ընդամենը կես միավոր եւ առայժմ բաժանում է 6-10-րդ տեղերը: