A
A
Ներառական կրթություն՝ Ալավերդու դպրոցում (տեսանյութ)
Ալավերդու համար 12 հիմնական դպրոցում փետրվարից սկսած նաեւ ներառական կրթություն կիրականացվի: Ներառական կրթական համակարգին անցնելու համար դպրոցները կամավորության սկզբունքով հայտ են ներկայացնում, որից հետո Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է դասընթացներ տվյալ դպրոցի ողջ անձնակազմի համար: Երեխայի կրթական հնարավորությունները գնահատելու համար ստեղծվում է բժշկահոգեբանական մանկավարժական հանձնաժողով, որի անդամ կարող են լինել նաև ուսուցիչները: Մտավոր կամ ֆիզիկական խնդիր ունեցող երեխայի համար պետությունը տրամադրում է 4 անգամ ավելի ֆինանսավորում: Մանրամասները «Անկյուն+3»ՀԸ տեսանյութում