Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյան- Կառլսեն` ոչ-ոքի

Սպորտ
aronyan-1

Շվեյցարական Ցյուրիխում ընթացող շախմատի գերմրցաշարի 2-րդ տուրում կայացավ ամենասկզբունքային մրցամարտը: Միմյանց հետ հանդիպեցին ՖԻԴԵ-ի դասակարգմամբ աշխարհի թիվ 1 շախմատիստ, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ աշխարհի 2-րդ համար, մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Պարտիայի հենց սկզբից պարզ դարձավ, որ կողմերը մարտական են տրամադրված: Լեւոն Արոնյանը դիրքային առավելություն ստացավ եւ փորձեց այն վերածել նյութականի: Աշխարհի չեմպիոնը չնայած կորցրեց ձին, սակայն հավերժական շախ տալու հնարավորություն ստացավ: Արդյունքում, 40-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, երկու տուրից հետո Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կառլսենը վաստակեցին 1,5-ական միավոր եւ միասին գլխավորեցին աղյուսակը: Նրանց կարող են հավասարվել ամերիկացի Հիկարու Նակամուրան ու իտալացի Ֆաբիանո Կարուանան, որոնք դեռ շարունակում են իրենց պարտիաները: