A
A
Խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ