A
A
Հարսնաքարի գործով դատական նիստը չկայացավ
Հարսնաքարի գործով դատական նիստը ավարտվեց դեռ չսկսված։ Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը չէր ներկայացել դատական նիստին։ Այսօր ճառով պետք է հանդես գար տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 20-ը։ Ինչպես Գարիկ Մարգարյանը, այնպես էլ Հարսնաքարի մյուս աշխատակիցները՝ Արման Խաչատրյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը մեղադրվում են հուլիսի 17-ին ռեստորանային համալիրում չորս ռազմական բժիշկների ծեծի ենթարկելու մեջ։ Դաժան ծեծի արդյունքում բժիշկներից Վահե Ավետյանն այդպես էլ ուշքի չգալով մահացավ։ Գործող դատախազը միջնորդել է բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման և տուգանել 100 000 դրամով։