A
A
Սերգեյ Միքայելյանը բարելավեց արդյունքը
Հայաստանի դահուկորդ Սերգեյ Միքայելյանը համեմատաբար հաջող հանդես եկավ դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ օրը: Մեր 21-ամյա մարզիկը 15 կմ դասական ոճով մրցավազքում 80 մասնակիցների մեջ զբաղեցրեց 29-րդ տեղը: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ կայացած սպրինտում Սերգեյ Միքայելյանը ցույց էր տվել 47-րդ արդյունքը: Այսօր նա ընդմիջում կտա, իսկ վաղը կմասնակցի սկիաթլոնի (15 կմ դասական + 15 կմ չմշկաձեւ) մրցումներին: Նշենք, որ Սերգեյ Միքայելյանը պատրաստվում է 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերին, որի մեկնարկը կտրվի փետրվարի 7-ին Սոչիում: