«Կանաչ ծառերը կտրում ենք՝ տունը տաքացնում» (տեսանյութ)
Հողագործություն կամ արտագնա աշխատանք՝ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչները գոյատեւման համար երկու ճանապարհ ունեն: Գազի գնի թանկացումից հետո Գրիբոյեդովում կյանքն ավելի է դժվարացել։ Այլեւս որեւէ մեկը չի համարձակվում իր տունը ջեռուցել կապույտ վառելիքով; Փայտից էլ ոչ բոլորն են կարողանում օգտվել; Ամեն ինչն է թանկացել։ Խաչիկ Գրիգորյանն ասում է. «Անցած ամիս 70 հազար հոսանք ու գազ եմ մուծել։ Հեսա գազի վառարանը գցել եմ դեն, փայտ եմ վառում, էստեղից- էնտեղից հավաքում ենք, ձութ էլ ենք հավաքում, հին պարկետներ ձթած, մրոտվում ենք»։ «Կանաչ ծառերը բերքատու կտրում ենք՝ տունը տաքացնում»,- ցավում է Արմեն Ասրյանը։ Գրիբոյեդովցի երեխաները հուսով են, որ իրենց գոյության մասին լուրը մի օր գյուղի սահմաններից դուրս կգա։ Լիարժեք չի ջեռուցվում նաեւ գյուղի դպրոցն ու մանկապարտեզը։ Ճիշտ է, 5-ամյա Գեւորգը գնում է մանկապարտեզ, բայց այդքան էլ գոհ չէ։ Դիտեք նաեւ տեսանյութը