Աշոցքում և Վարդենյաց լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է: Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է: Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի,Սիսիանի, Գորիսի, և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։