«Հայկական կողմը պետք է պատրաստվի» (տեսանյութ)
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով` քաղաքական իմաստով այս տարի Ադրբեջանը ավելի ինտենսիվ է դարձնելու իրավիճակը սահմանամերձ գոտում. Անդրադառնալով ադրբեջանական բանակի վերջին օրերի ակտիվացմանը` «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։ Նրա խոսքերով` ակտիվացումը կապված է նաեւ ցեղասպանության 100-ամյակի հետ։ «Հիմքը արտագաղթն է, դրա հետ կապված Ադրբեջանը ցանկանում է ցնցում առաջացնել։ Սա վատթարագույնն է` ինչ-որ արվում է»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ կամ Հայաստանում գիտեն չեն խոսում սրա մասին, կամ չգիտեն։ Պարոն Շիրինյանը խորհուրդ տվեց ոչ թե բողոքել Մինսկի խմբի համանախագահներին, այլ վերացնել արտագաղթը. «Միջնորդները ոչ մի քայլ չեն անելու։ Նրանց նպատակը կոնֆլիկտը ոչ թե լուծելն է, այլ կառավարելը։ Հայկական կողմը պիտի պատրաստվի պատերազմական գործողություններին մոտիկ գործողությունների»,-ասաց նա։