Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախուրյանում ամուսիններին գտել են սպանված (տեսանյութ)

Պաշտոնական
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Գրիգոր Խաչատրյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակ է արձակել Գրիգոր Խաչատրյանի վրա: Գ. Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն