Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանիան զգուշացնում է հնարավոր հարձակումների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
սոչի1

Բրիտանական իշխանությունները զգուշացնում են, որ Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ կամ խաղերի ընթացքում հնարավոր են էքստրեմիստների հարձակումներ մարզիկների և հանդիսատեսի վրա: Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը,   հիմնական վտանգը Դոկու Ումարովի անջատողական խմբից է գալիս, որը անցած տարվա ամռանը խոստացել էր խոչընդոտել խաղերի ընթացքը: Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանը մեծացրել է անվտանգության ուժերի ծավալը՝ Սոչիում հասցնելով 37.000-ի, և օլիմպիական կետերը հեշտ նշանակետեր չեն լինի էքստրեմիստների համար: Ի դեպ, ավելի վաղ, ըստ «Ամերիկայի ձայն»-ի, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Փիթեր Քինգը ասել էր, որ Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերն այցելել ծրագրող ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել: «Փաստը մնում է փաստ, որ այս օլիմպիական խաղերի անցկացմանը խոչընդոտելու բազմաթիվ սպառնալիքներ են ստացվել՝ շատ ավելի մեծ թվով, քան նախկինում նման որևէ այլ միջոցառմանը»: