A
A
Ուսումնասիրություններ՝ կաթնամթերքի շուկայում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի հայտարարությունը, թե կաթնամթերքի գինը բարձրանալու է՝ առաջացրել է անասնատերերի զայրույթը: Այս կապակցությամբ «Ա1+»-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից: Տիկին Սահակյանը նշեց, որ հունվարի 1-ից 29-նն ընկած ժամանակահատվածում կաթնամթերքի գնի աճ չեն արձանագրել: Նա նաև նշեց, որ մոտակա օրերին լինելու են ուսումնասիրություններ, և միայն դրանցից հետո կկարողանան այս մասին մեկնաբանությամբ հանդես գալ: