Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կես միլիոնի վնաս` գյուղապետարանին

Հասարակություն
e323c2d518dcc75fec0c54eddb30d73d

Հունվարի 26-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդաբլուրի գյուղապետարանի շենքը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.45-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով: Հունվարի 27-ին Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Հանգամանքները պարզվում են: ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր: