Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռասինգը» պատրաստվում է բոյկոտել խաղը

Կարևոր լուրեր Սպորտ
sport-bojkot

Իսպանական «Ռասինգի» ֆուտբոլիստները պատրաստվում են բոյկոտել «Ռեալ Սոսիեդադի» հետ գավաթի 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպումը: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, նրանք պահանջել են պաշտոնանկ անել ակումբի նախագահ Անխել Լավինին եւ խորհրդի բոլոր անդամներին: Պարզվում է , որ «Ռասինգի» ֆուտբոլիստները աշխատավարձ չեն ստանում անցած տարվա սեպտեմբերից: Ակումբի նախագահը մշտապես խոստումներ է տվել, սակայն չի կատարել դրանք, իսկ ակումբի բաժնետերերը ընդհանրապես չեն արձագանքել նրանց բողոքներին: «Այս որոշումը կապված է թիմում ստեղծված լուրջ ճգնաժամի հետ: Շատ խաղացողներ ստիպված հեռացել են, որի պատճառով մենք թուլանում ենք: Հույս ունենք, որ «Ռասինգի» երկրպագուները կհասկանան եւ կշարունակեն աջակցել մեզ այս դժվար պահին»,- հայտարարել է թիմի ավագ Մարիո Ֆերնանդեսը: