Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ն կին է ղեկավարելու

Քաղաքականություն
News-ShowImage.asp_

Լյուքսեմբուրգցի Անն Բրասոն կղեկավարի ԵԽԽՎ-ը։ Այսօր տեղի ունեցած ընտրություններում նա հաղթել է Ռոբերտ Վալտերին՝ ընտրվելով ԵԽԽՎ նախագահ։ ԵԽԽՎ այսօր մեկնարկած ձմեռային նստաշրջանում այսօր ընտրվել են նաեւ 19 փոխնախագահներ, այդ թվում նաեւ ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունների ներկայացուցիչները։ Փոխնախագահների ցուցակում այս անգամ հայ պատվիրակ չկա. նախկինում Դավիթ Հարությունյանն էր։ Ի դեպ,նիստում հաստատվեցին հայաստանյան պատվիրակության լիազորությունները: ԵԽԽՎ-ի որևէ պատգամավոր այդ հարցը չվիճարկեց: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անցած տարվա հոկտեմբերին Զարուհի Փոստանջյանին («Ժառանգություն») հանեց պատվիրակության կազմից` փոխարինելով Մհեր Շահգելդյանով («Օրինաց երկիր»):