Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղոթք Մահվան ճամբարից առաջ

Քաղաքականություն
screenshot000011

Մոտ 70 տարի անց հունգարական ժանդարմերիայի նախկին սպա, 97-ամյա հունգարացի Շանդոր Կեպիրոն հայտնվեց դատարանում՝  Երկրորդ համաշխարհային պատերազմում գործած հանցանքի համար: Թեեւ նա մահվանից երկու ամիս առաջ՝ 2011թ հուլիսին հունգարական դատարանի կողմից  ճանաչվեց անմեղ, սակայն մոտ  մեկ տարուց ավելի միջազգային հանրությունը հետեւում էր  Շանդոր Կեպիրոյի դատավարությանը, որը մեղադրվում էր  1942թ Նովի- Սադ քաղաքում հազարից ավելի հրեաների, սերբերի եւ գնչուների սպանություններին մասնակցության մեջ: Ենթադրվում էր, որ 35-ին անձամբ ինքն է սպանել: Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Շամդոր Կեպիրոն փախել էր երկրից եւ մոտ 50 տարի ապրել Արգենտինայում: 1996թ. հայրենիք վերադառնալուց հետո, թվում էր՝ այլեւս գործ չի հարուցվի, քանի որ անցել էր վաղեմության ժամկետը: Սակայն հունգարական դատախազությունը գործը կրկին բացեց,   թեեւ դատարանը նրան  նորից մեղադրյալի աթոռին չգամեց։ 1944թ նրա նկատմամբ գործ էր հարուցվել զանգվածային սպանություններին մասնակցության համար, սակայն նացիստների ճնշմամբ ռազմական դատարանը նրան անմեղ էր ճանաչել: «Ես ոչնչի համար չեմ ափսոսում, ես պարզապես կատարել եմ իմ պարտքը, -հայտարարել էր Շանդոր Կեպիրոն դատական նիստերից մեկում, -Ես քնում եմ առանց խղճի խայթի»։ Հետաքրքիր է, որ «Սիմոն Վիզենտալ» իրավապաշտպան կենտրոնի կողմից Հունգարիայի թիվ մեկ նացիստ համարված Շանդոր Կեպիրոն Բուդապեշտում ապրում էր հենց Սինագոգի դիմաց: Բուդապեշտում գործող Հոլոքոստի թանգարանում այցելուներ միշտ են լինում: Քեզ թվում է, որ մութ թունելում ես, որը լուսավորվում է աղոտ լամպերով: Թանգարանի մի բաժնից մյուս բաժինն անցնում ես Հոլոքոստի զոհերի ստվերների ուղեկցությամբ: Դըմփ, դըմփ, դըմփ... Այս ձայնն անընդհատ ուղեկցում է քեզ ու թվում է` դարձել ես պարտադրաբար դեպի մահ գնացող քարավանի մի անդամը: Էկրաններից յուրաքանչյուրը պատմում է հրեա մի ընտանիքի պատմությունը. լուսանկարներ, ինչ-որ կերպ պահպանված ընտանեկան իրեր: Կարող ես ընտրել քեզ հասկանալի լեզուն եւ հետ գնալ դեպի դաժան անցյալը` 1944 , երբ նացիստական հրամանին զոհ դարձան մոտ  Հունգարիայի 600 հազքաղաքացի: Բացի կես միլիոն հրեաներից, Հունգարիայում նացիզմի զոհ դարձան, հազարավոր գնչուներ, սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներ, ռեժիմի քաղաքական հակառակորդներ: Նրանցից շատ քչերին է հաջողվել փրկել ու վերադառնալ` աղոթելու Սինագոգում,ուր 1944թ ապրիլին աղոթել են զանգվածային ձերբակալություններից եւ մահվան ճամբար ուղարկվելուց առաջ: sinagoga Սինագոգն այսօր կազմում է Հոլոքոստի զոհերի հիշատակի կենտրոնի մի մասը: Այստեղ տեղադրված ապակե նստարաններից վրա զոհվածների անուններն են դրոշմված։ Պատահական չի այդպես արվել. երբ նստում ես, հայացքդ անմիջապես ընկնում է ցուցանակին, ու դու քո աղոթքում ակամա մտաբերում ես նաեւ Հոլոքոստի զոհ դարձած այդ Մարդուն։ Աշխարհն այսօր՝ հունվարի 27-ին, նշում է Հոլոքոստի զոհերի միջազգային օրը։