A
A
ԱՄՆ-ը Սոմալիին հրթիռային հարված է հասցրել
Սոմալիի հարավում գտնվող ահաբեկիչների ենթադրյալ բազային հրթիռային հարված է հասցվել կիրակի օրը, այն բանից հետո, երբ «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «Աշ-Շաբաբ» խմբավորման արմատական ծայրահեղականները կոչ են արել հարձակումներ կատարել տարածքում գտնվող օտարերկրյա զինվորականների վրա: «Коммерсант» պարբերականի փոխանցմամբ` Պենտագոնի թիրախն է դարձել խմբավորման ղեկավարներից մեկը: Սակայն հայտնի չէ, թե արդյոք հարվածը դիպե՞լ է նրան, հայտնի չէ նաև նրա անունը: Հայտնի է միայն, որ նման գործողություններում օգտագործվում են ոչ թե հրթիռներ, այլ անօդաչու թռչող սարքեր: Հիշեցնենք, որ Սոմալիում 1991 թվականից սկսած չեն դադարում քաղաքացիական պատերազմները: Վերջին տարիներին հիմնականում բախումներ են լինում կառավարական զորքերի և «Աշ-Շաբաբ» խմբավորման անդամների միջև: