Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը զգուշացնում է

Քաղաքականություն
5a3ddd71381b6bf45882445752ae8d2c

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ուկրաինացիներին զգուշացնում է, որ էներգետիկ համակարգի օբյեկտների պայթեցման անանուն սպառնալիքներ են հնչում: Այս մասին հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության ծառայության այսօր հրապարակած հաղորդագրությանը: Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ կայանների պայթեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ուկրաինայի ժողովրդի և հարևան պետությունների համար: Նշված է նաև, որ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ազգային էներգետիկ համակարգի օբյեկտների շուրջ, բացասական են անդրադառնում պետության անվտանգության վրա բոլոր մակարդակներում: