Ինչո՞ւ Հայաստանին հաշվի չեն առել (տեսանյութ)
Սիրիային նվիրված «Ժնև 2» միջազգային համաժողովը Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է հունվարի 22-ին։Համաժողովին մասնակցում է մոտ 40 երկիր, բայց դրանց թվում չկա Հայաստանը: Ինչու Հայաստանին հաշվի չեն առել, կամ արդյո՞ք պետք է Հայաստանը այնտեղ լիներ։ Մեկնաբանում են մասնագետները։ Սիրիայի հարցում Հայաստանի դիվանագիտությունը ձախողված է՝ վստահ է սիրիահայ իրավաբան Հարութ էքմանյանը: Նրա կարծիքով հենց դա է պատճառը, որ մեր երկիրը չի մասնակցում Սիրիային նվիրված «Ժնեւ 2» միջազգային խորհրդաժողովին. «Հայաստանը ճիշտ է բավական օժանդակություն ուղարկեց Սիրիա, բայց պրոպագանդայի ձեւին ծառայեց։ Օրինակի համար Հայաստանի համար առաջին խնդիրը պետք է լիներ դիվանագիտական օժանդակություն»: Արեւելագետ Արմեն Պետրոսյանն այլ կարծիք ունի. ըստ նրա՝ Հայաստանը չի մասնակցում «Ժնեւ 2»-ին, քանի որ խորհրդաժողովի նպատակը Սիրիայի ընդդիմության եւ իշխանություններին մեկ սեղանի շուրջ նստեցնելն ու հաշտեցնելն է։ «Գործընթացի այս փուլում չեմ կարծում, որ կոնկրետ համայնքների խնդիր լուծվի, միայն հակամարտության կողմերին համաձայնության բերելու խնդիրն է լինելու «Ժնեւ 2»-ի նպատակը»։ Սիրիահայը գրեթե անհնար է համարում սիրիական հակամարտության կարգավորման գործում Հայաստանի մասնակցությունը.«Հայաստանն արդեն ուշացել է, այսօր «Ժնեւ 2»-ում դեր չունի, չեմ պատկերացնում, թե ինչ դեր կարող է ունենալ ապագային»։ Տեսանյութը՝ քիչ ուշ