A
A
Այս օրն ազատագրվեց Լենինգրադը. Մեդվեդեւի գրառումը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը քիչ առաջ Ֆեյսբուքում գրառում է արել՝ հիշեցնելով, որ այս օրը՝ 70 տարի առաջ, ազատագրվեց Լենինգրադը (Սանկտ Պետերբուրգ)։ «Ռուսաստանը խիստ փոխվել է, բայց այդ փորձությունների մասին հիշողությունները, ինչի միջով անցավ մեր ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, պետք է մնան ընդմիշտ»։ ՌԴ վարչապետը երախտիքի խոսքեր է հղել նաեւ վետերաններին եւ բոլոր նրանց, ովքեր անցել են այդ դժոխքի միջով։