Որքան է պատերազմի հավանականությունը (տեսանյութ)
Հայկական կողմը դիվանագիտական «դեմարշի» հնարավորություններ ուներ, սակայն չօգտագործեց և գնաց Փարիզ` Ադրբեջանական կողմի հետ բանակցությունների. ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Այդ քայլը ցույց կտար, որ Հայաստանը միշտ չէ, որ պատրաստ է բոլոր պայմաններում բանակցելու», - նշեց քաղաքագետը: Ըստ նրա`սա կնշանակեր, որ մենք կարող ենք փաստացի ինքներս էլ դառնալ նախահարձակ: «Մեր դիվանագիտությունը պետք է շատ ավելի պահանջող լինի», - ասաց քաղաքագետը: «Անցնելով սադրանքին` Ալիևը վերադառնում է այն քաղաքականությանը, որի նպատակը տարածաշրջանում լարվածություն պահելն է»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ այս ճանապարհով Ադրբեջանը փորձում է ստիպել թե հայկական կողմին, թե միջնորդներին հանդես գալ Ադրբեջանին համոզողի դիրքերից: Քաղաքագետը համոզված է` նախարարների հանդիպումները որևէ արդյունքի չեն կարող բերել: Ըստ Շահնազարյանի` մեր առջև ծառացած գլխավոր խնդիրը անվտանգությունն է, քանի որ ամեն օր կրակոցներ են տեղում Տավուշի մարզի գյուղերի վրա: Ըստ քաղաքագետի՝ ներկայիս լարվածությունը պատերազմի սպառնալիք չէ: