Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց Վեյք ան Զեեում

Սպորտ
8257427b4d2c17df223bb7331def6dae

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը ժամանակից շուտ հաղթեց Վեյք ան Զեեի շախմատային մրցաշարում:   Այսօր կայացած 10-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով առավելության հասավ կուբացի Լենիեր Դոմինգեսի նկատմամբ, վաստակեց 8 միավոր եւ մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար:   Նշենք, որ Լեւոն Արոնյանը 4-րդ անգամ տիրեց այս մրցանակին: Մինչ այդ նա հաղթել էր 2007, 2008 եւ 2012 թթ մրցաշարերում: