Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրադարձ՝ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցմանը

Պաշտոնական
arcax1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման հարցերին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս շնչերակի շինարարական աշխատանքները պետք է ընթանան բարձր մակարդակով՝ ապահովելով անհրաժեշտ որակը եւ նախանշված ժամկետները: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ