Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելառուսը ուսհավաք կանցկացնի Ծաղկաձորում

Սպորտ
sport-belarus-hajastan

Բելառուսի դահուկասպորտի ազգային հավաքականը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին կպատրաստվի Ծաղկաձորում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, բելառուսցի դահուկորդները հունվարի 26-ին կժամանեն Հայաստան` բարձրլեռնային պայմաններում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար: Հյուրերին կընդունի եւ օլիմպիական խաղեր կճանապարհի ՀԱՕԿ-ը, քանի որ անցած տարի երկու երկրի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները՝ համապատասխանաբար ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Երեւանում համագործակցության պայմանագիր էին ստորագրել, ըստ որի՝ փոխայցելությունների կարգով առանձին մարզիկներ եւ թիմեր գործուղվելու են Հայաստան ու Բելառուս` պայմանով, որ ծախսերը հոգալու է հյուրընկալող կողմը: Նշենք, որ ՀԱՕԿ-ի նախագահը համագործակցության նմանատիպ պայմանագրեր է կնքել նաեւ եվրոպական եւս վեց երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: