Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանական հյուրանոցը՝ ռուս զբոսաշրջիկների այցից հետո (տեսանյութ)

Հասարակություն
ispania

Ռուս զբոսաշրջիկների այցից հետո իսպանական El Lodge հյուրանոցը դարձել է ամբողջովին ավերակ։ Սերա-Նեւադա լեռնադահուկային կուրորտ-ավան այցելած զբոսաշրջիկներին այլ բան չի մնացել, քան հետեւել, թե ինչպես է մի քանի րոպեում այրվում հյուրանոցը։ Իսպանական The Local պարբերականի փոխանցմամբ՝ բուխարիկից բռնկված հրդեհի պատճառը հյուրերից մեկի անզգությունն է եղել: Հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում, որտեղ բնակվել են ռուս զբոսաշրջիկները։ Հյուրանոցում այդ պահին եղել է 32 այցելու եւ 20 աշխատակից։ Բարեբախտաբար, զոհեր չեն եղել։ El Lodge հյուրանոցում  սենյակի արժեքը մեկ գիշերվա համար 500 եվրո է։ Հաստատության տերը հյուրերին տեղավորել է հարեւան հյուրանոցներում։