«Մարմնավաճառների միջոցով տվյալներ են հավաքում» (տեսանյութ)
Մարմնավաճառ աղջիկներին Հայաստանի ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ ձերբակալում է, բացատրական աշխատանքներ տանում, երբեմն տուգանում ըստ օրենքի ու բաց թողնում։ Առաջին անգամ նախատեսվում է 20 հազար տուգանք, երկու եւ հաջորդ դեպքերում արդեն՝ 40 հազար։ Միշտ չէ, որ տուգանքն օգնում է, աղջիկները դրանով զբաղվում են հիմնականում սոցիալական պատճառներով: Ոստիկանությունը սակայն չէր ցանկանա, որ մարմնավաճառությունը օրինականացվեր։ ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի պահպանման վարչության աշխատակից, փոխգնդապետ Արա Սրապյանն ասում է. «Որ օրինականացնենք, ի՞նչ անենք, հարկ վերցնեն՞նք էդ մարդկանցից, արդյո՞ք մեր թոշակառուները համաձայն կլինեն էդ գնով ձեռք բերած գումարից թոշակ ստանան»։ Մարմնավաճառությունն, ըստ իրավապաշտպան Միքայել Դանիելյանի, չի կարող օրինականացվել այն պատճառով, որ, ըստ իրավապաշտպանի, ոստիկանները նրանց միջոցով տվյալներ են հավաքում բարձրաստիճան հաճախորդների մասին։