Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի հետ մեր խնդիրը մենք լուծել ենք (տեսանյութ)

Քաղաքականություն
f31ecc446cbdfa2b944bc1f1fd61dbaa

Հրադադարի խախտումները եւ սադրանքները լրջորեն խոչընդոտում են Ղարաբաղյան հարցի կարգավորմանը,-այսօր ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այս մասին նույնիսկ Մինսկի խմբի եռանախագահներն են հստակ խոսում. «Բայց պետք է շարունակել բանակցային գործընթացը, սա է իրականությունը, որովհետեւ այլընտրանք չկա բանակցային գործընթացին»։ Ղարաբաղի կոնֆլիկտը միակն է միջազգային հարաբերություններում, որի վերաբերյալ, ըստ Էդվարդ Նալբանդյանի, համանախագահող երկրների նախագահները 5 հայտարարություն են ընդունել առանց վերմակն իրենց կողմը քաշելու, նրանք ներկայացրել են սկզբունքները, թե ինչպես են պատկերացնում հակամարտության լուծումը. «Ադրբեջանը ինչ-որ ոտքից գլխի վրա է դնում միջազգային հանրության մոտեցումները։ Ինչ-որ հիշատակում են կառույցներ, որոնք Ղարաբաղի վերաբերյալ կարծիքներ են հայտնում, որոնք չեն զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուսումնասիրմամբ»։ «Հայաստանը ցանկություն էլ չունի լուծելու ղարաբաղյան հակամարտությունը,-համոզված է քաղաքագետ Մանվել Սարգսյանը,- Հայաստանում որեւէ դիսկուսիա Ղարաբաղի խնդրով ե՞րբ եք հիշում, որեւէ ցանկություն չկա»։ Բանակցություններ էլ չկան՝ ասում է քաղաքագետը, հանդիպում են տարբեր մակարդակի պաշտոնյաներ եւ դատարկ խոսակցություններ են վարում ինչ-որ տարածքների վերաբերյալ։ Ադրբեջանը Ղարաբաղ է կորցրել ու չի մտածում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, նա ուզում է Ղարաբաղը վերադարձնել։ Հիմա դուք ո՞նց եք նրանց պարտադրում, որ նրանք հրաժարվեն այդ խնդրից եւ գնան բանակցությունների կոնֆլիկտը լուծեն։ Դուք սկզբից պիտի պարտադրեք նրան, բայց որեւէ մեկը ի վիճակի չի պարտադրել»։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը սպառազինվում է, սպասում են, որ Հայաստանը թուլանա։ Ըստ քաղաքագետի՝ այս 20 տարում Ադրբեջանը կարողացավ իր ձեռքում պահել Ղարաբաղը սեփական տարածք համարելու իրավունքը. «Մենք պիտի ուղղակի հաստատեինք մեր իրավունքը, 20 տարում մենք պիտի աշխարհին փորձեինք ստիպել ճանաչել մեր իրավունքը։ Ադրբեջանի հետ մեր խնդիրը մենք լուծել էինք։ Պիտի մենք աշխարհին հաստատեինք, որ մենք ճիշտ ենք, էս մարդկանց իրավունքները պետք է ճանաչել, 20 տարի էս մարդիկ շարունակում են ոչ լեգալ պայմաններում ապրել»։ Մանվել Սարգսյանը նկատում է, որ Ադրբեջանը լավ է աշխատել աշխարհի բոլոր կարեւոր եւ անկարեւոր կառույցների հետ՝ արժեքավոր եւ անարժեք բանաձեւեր է ընդունել տալիս ու դնում իր սեղանին, դրանք պետք են գալու, «Որովհետեւ կորցրել ես դու արդեն, իրավունքը կպահես, քո մյուս սերունդները կպահանջեն, հետ կվերցնեն։ Բայց մենք նման բաներ հասկանու՞մ ենք։ Ես կարծում եմ՝ չէ։ Մեր պետական քաղաքականության մեջ չկա նման բան՝ ինչի՞ համար պայքարել»։