Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսնակը պատասխանեց Սերժ Սարգսյանի մասին հարցերին

Քաղաքականություն
Arman_Saghatelyan3

«Ա1+»-ն այսօր առավոտյան մի քանի հարց էր ուղղել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին։ Քիչ առաջ ստացվել են պատասխանները։    Ե՞րբ է արձակուրդից վերադարձել Սերժ Սարգսյանը։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սույն թվականի հունվարի 20-ից վերադարձել է աշխատանքի:  Ճի՞շտ են արձակուրդի ժամանակ նրա օրգանիզմում ցողունային բջիջների պատվաստման մասին տեղեկությունները։ Եվ ճի՞շտ են այն լուրերը, որ այս օրերին Սերժ Սարգսյանը կրկին առողջական խնդիրներ ունի։ -Ինչ վերաբերում է երկրորդ եւ երրորդ հարցերին, ապա տեղին չեմ համարում անհեթեթ ասեկոսեները մեկնաբանելը: