A
A
Աշոտյանն իր որդիներին թույլ չի տալիս
Թեև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բարկանում է իր երեխաների վրա համակարգչի կամ պլանշետի առջև երկար նստելու համար, քանի որ, ըստ նրա՝ վնասակար է, միևնույն է 2015-ին պլանշետները կդառնան հիմնական կրթական գործիք։ Նախարարի շտապում է հանգստացնել.« Պլանշետները հատուկ սանիտարահիգիենիկ փորձաքննություն են անցնելու։ Երեխաներին օրական թույլատրվելու է օգտվել մոտավորապես 6 ժամ»։ Պարոն Աշոտյանը նաև հավելեց , որ աշակերտները միանգամից չեն անցնելու էլեկտրոնային տարբերակի. «Անհոգ եղեք, ոչ մի վնասակար բան չենք անելու։ Ինչ-որ մի փուլ կլինի, որտեղ 2-ն էլ կօգտագործվեն »։ Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքյան էջից