Աննախադեպ հայտարարություն Անկարայում
Հունվարի 18-ին Անկարայում անցկացված «Հրանտ Դինքի սպանությունը 2015-ի հեռանկարին» ոգեկոչման ֆորումն աննախադեպ հայտարարություն է ընդունել: Այս մասին ասաց ֆորումի մասնակից, Արևտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանն այսօրվա ասուլիսում: Հայտարարությամբ առաջարկներ են արվում կոտորածի ճանաչման, հատուցման և Թուրքիայի հասարակությանն այս ամոթից փրկելու վերաբերյալ, կոչ է արվում վերադարձի և վերաբնակեցման, պատմության ժխտմանը վերջ տալու, օսմանյան արխիվները բացելու և այլն: Ոչ կառավարական կազմակերպությունների այս ֆորումին մասնակցել են թուրք պատմաբաններ, փաստաբաններ, դասախոսներ: Արագած Ախոյանի խոսքով՝ հնչել է ավելի քան 20 ելույթ, ըստ որոնց՝ Թուրքիայի ապագան անհնար է՝ առանց պատմությունը սրբագրելու: «Սա մի քայլ առաջ է»,- կարծիք հայտնեց Արագած Ախոյանը: Հայտարարությունը հանձնվել է Թուրքիայի կառավարությանը: