Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միասնաբար բեկանելու ենք այս պետական լկտիությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
apatsutsir

Հանրահավաքում ելույթ ունեցավ «ԲՀԿ» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, պետական գրպանահատության մասին օրենքը»,- ասաց Զոհրաբյանը՝ պարտադիր կուտակային համակարգը այսպես որակելով։ Նա սուտ համարեց իշխանության հավաստիացումները, թե օրենքը բխում է ՀՀ քաղաքացու շահերից: Զոհրաբյանի խոսքով` օրենքը բխում է միայ իշխանության «կլանի» շահերից, որին անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: «Ինչքան պիտի արհամարհել, նվաստացնել, չսիրել սեփական ժողովրդին, որ նրան հասցնես այս վիճակին: Սա ցինիզմ, դաժանություն որակելը արդեն թույլ գնահատական է»,- ասաց Նաիրիա Զոհրաբյանը: Նա ուշադրություն հրավիրեց ՍԴ նախագահի ուսանողների բռնած պաստառին. «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս»: ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով` ՍԴ-ն ունի վերջին շանսը` ապացուցելու, որ ծառայում է ՀՀ Սահմանադրությանը և ոչ թե կլանին: Զոհրաբյանի խոսքով` այս հանրահավաքը միասնական պայքարի առաջին քայլն է լինելու: Այնուհետև հավաքվածները սկսեցին վանկարկել «միացում»: «Միասնական մենք հաղթելու ենք: Միանասաբար մենք բեկանելու ենք այս պետական լկտիությունը: Միասնաբար վիճարկելու ենք գազային պայմանագիրը, որը տասնյակ տարիներով Հայաստանը դարձնում է պատանդ: Միասնական լինենք ու միասնական ուժով մենք հաղթելու ենք»,- ասաց Զոհրաբյանը: