Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է լավ դպրոցը

Հասարակություն
89cae4f9c3416fb06b68a3ed7ccde9af

«Դպրոցների վարկանիշավորման համակարգը թույլ կտա օբյեկտիվ տեղեկություն տրամադրել հանրությանը».- այսօր ՀՀ հանրակրթության դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսին լրագրողներին ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նախարարը նաև հավելեց, որ այս ծրագրի նպատակն է ամփոփ և օբյեկտիվ տեղեկություն տրամադրել հանրությանը.«Վարկանիշավորման նպատակն է ծնողներին , աշակերտներին և , առհասարակ, հասարկությանը տեղեկություն տրամադրել այս կամ այն կրթական գործընթացի կազմակերպման մասին»։ Ըստ Աշոտյանի՝ շատեր են այսօր խոսում լավ կամ վատ դպրոցների մասին և այս վարկանիշավորումը կտա բոլոր հարցերի պատասխանները։ ՀՀ դպրոցների վարկաինշավորման համակարգը մշակվել է անցած տարի։ « Խարսխված է մեթոդաբանության վրա, որը մենք այս տարի փորձարկում ենք։Արդյունքները բացարձակ չեն, որոնք հաշվարկել ենք կոնկրետ մեթոդաբանություն են ։ Մենք վերցրել ենք միջազգային լավագույն փորձը»,- ընդգծեց ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը։ Հիշեցնենք, որ իրականացվել է ծրագրի պիլոտային տարբերակը, որի արդյունքները կհրապարակվեն հունվարի 20-ին։