Ծածկած շուկայի համար ակցիաները կշարունակվեն (տեսանյութ)
«Մենք պայքարում ենք հանուն օրենքի գերակայության, մենք նախորդ տարվա վերջում մի ակցիա հիշեցում ունեցանք Հանրապետության հրապարակում՝ ամանորյա միջոցառման ժամանակ Երեւանի քաղաքապետին, ինչի համար ինձ եւ Արմենին ձերբակալեցին։ Մենք ակցիա ունեցանք տարեմուտին եւ իրազեկեցինք Արտակարգ Իրավիճակների նախարարության տեղեկանքը, որով ասվում է, որ Ծածկած շուկան չունի հակահրդեհային որեւիցե նախագիծ»,-ասաց «Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանը։ Նրա խոսքերով, ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ մինչեւ օրենքի գերակայությունը հաստատվի։ «Պետության առկայության դեպքում լավն ու վատը սահմանվում է օրենքով. Փակ շուկայի դեպքում տեղի է ունեցել օրենքի խախտում»,-նշեց Գեւորգ Սաֆարյանը։ Իսկ թե երբ կսկսեն ակցիաները, Գեւորգը դժվարացավ հայտնել. «Մենք դեռ ինչ-որ օր չենք պլանավորել, կան քաղաքացիական ակցիաներ, մենք պատրաստվում ենք նաեւ դատի տալու»,-շեշտեց ակտիվիստը։