Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատերազմ եւ խաղաղություն»՝ Բալոտելիի համար

Սպորտ
sport-milan1

Իտալական La Gazzetta dello Sport թերթը «Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆին խորհուրդ է տվել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիին նվիրել «Պատերազմ եւ խաղաղություն» գիրքը: Պարզվում է, որ հոլանդացի մասնագետը, որը նոր է սկսում իր մարզչական գործունեությունը, հայտարարել է, որ առաջնորդվելու է բասկետբոլի հայտնի մարզիչ Ֆիլ Ջեկսոնի սկզբունքներով: Վերջինիս սովորություններից մեկը եղել է այն, որ գրքեր է նվիրել իր խաղացողներին: Թերթի կարծիքով Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» թրիլերը «Միլանի» 22-ամյա հարձակվողին կսովորեցնի, թե ինչպես է պետք օգտվել բնությունից տրված տաղանդը: Լրատվամիջոցը միլանցիների բրազիլացի ֆուտբոլիստ Կակային խորհուրդ է տվել կարդալ Ջուզեպե Տոմազիի «Լեոպարդը», դանիացի Էմանուելսոնին` Վիլյամ Շեքսպիրի «Համլետը», դարպասապահ Աբիատիին` Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը»: