A
A
Լեւոն Արոնյանը կրկին հաղթեց
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ հոլանդական Վեյք ան Զեեում անցկացվող շախմատային փառատոնում: Ա խմբի մրցաշարի 4-րդ տուրում մեր գորսմայստերը իրեն հատուկ ոճով հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային: Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ շարունակում է գլխավորել աղյուսակը: Վաղը մրցաշարում կրկին հանգստյան օր է, իսկ հունվարի 17-ին մեր շախմատիստը կհանդիպի գերմանացի Անդրեյ Նայդիշի հետ, որը ընդամենը 1 միավոր ունի: