Տիգրան Քոթանջյանը ամրապնդում է դիրքերը
Երեւանում անցկացվող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Տիգրան Քոթանջյանը սպիտակներով հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին եւ էլ ավելի ամրապնդեց դիրքերը: Նա այժմ ունի 3,5 միավոր եւ մեկով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող Կարեն Գրիգորյանին: Այնուհետեւ հաջորդում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ավետիք Գրիգորյանը, որոնք վաստակել են 2-ական միավոր: Գործեղ չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանն այս տուրում պարտվեց եւ մնաց նույն 1,5 միավորով: Կանանց առաջնության առաջատար Շուշաննա Սարգսյանը, որը մինչ այդ երեք անընդմեջ հաղթանակ էր տոնել, այս անգամ պարտություն կրեց: Նրա սայթաքումից անմիջապես օգտվեց ՖՐԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, որն առավելության հասավ Անահիտ Գեւորգյանի նկատմամբ եւ կես միավորով առաջ անցավ նախկին լիդերից: