Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանուն երկվորյակ քրոջ

Սպորտ
sport-erkvoryak

Ամերիկուհի բիաթլոնիստ Թրեյսի Բարնսը հրաժարվել է 2014 թ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցությունից, որպեսզի ազգային թիմի կազմում տեղ ազատվի իր երկվորյակ քրոջ` Լենիի համար: «Լենին մեղավոր չէ, որ հիվանդության պատճառով չի մասնակցել վարկանիշային մրցաշարերին: Նա ներկայումս շատ լավ է հանդես գալիս, ուստի հավատացած եմ, որ նա ավելի լավ արդյունք ցույց կտա Սոչիում» - ասել է 31-ամյա մարզուհին: Հավելենք, որ Բարնս քույրերը մասնակցել էին 2006 թ օլիմպիական խաղերին, իսկ չորս տարի անց Թրեյսին չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը: Վերջինս այս անգամ կամովին հրաժարվեց խաղերին մասնակցելու հնարավորությունից: