Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանի վերջին շանսը

Սպորտ
sport-chess-margaryan-1

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Այսօր նախատեսված նախավերջին 8-րդ տուրում կկայանա ամենասկզբունքային դիմակայությունը: Մրցաշարի միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմիեւը, որը ունի 5 միավոր, կհանդիպի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի հետ: Մեր շախմատիստին հարկավոր է միմիայն հաղթանակ, որպեսզի միավորներով հավասարվի ռուսաստանցի միջազգային վարպետին եւ շարունակի պայքարը գլխավոր մրցանակի համար: Մրցանակային տեղերին հավակնում են նաեւ դանիացի Մադս Անդերսենը եւ չինացի Վեն Յանգը, որոնք նույնպես 4-ական միավոր ունեն: