Հայաստանում գործում է 170 մարզադպրոց
Հայաստանում ներկայումս գործում է 170 մանկապատանեկան մարզադպրոց: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Այդ մարզադպրոցներում գործող 3618 խմբերում 1892 մանկավարժներ մարզում են 40.566 մարզիկների: Դա նշանակում է, որ ամեն մարզչին բաժին է հասնում 20-22 սան: Ի դեպ, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի № 855-Ա որոշմամբ՝ անցած տարի գույք է տրամադրվել միայն 29 մարզական կազմակերպությունների: Հավելենք, որ 2013 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների եւ ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի եւ հավելավճարների վճարման հայեցակարգը հաստատելու մասին» հայեցակարգի նախագիծը, սակայն կառավարության 2013 թ դեկտեմբերի 2-ի հանձնարարականով այդ հայեցակարգով առաջարկվող ծրագրերի ֆինանսավորման հարցերը կքննարկվի ՀՀ 2015-2017 թթ ՄԺԾԾ-ի մշակման շրջանակներում: