A
A
«Շիրակը» բաց մարզում կանցկացնի
Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» ներկայումս ուսհավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունվարի 16-ին «Շիրակը» բաց մարզում կանցկացնի, որից հետո թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ու ֆուտբոլիստները կպատասխանեն լրագրողների հարցերին: Գյումրեցիներն իրենց առաջին ուսհավաքը կավարտեն հունվարի 30-ին: