Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռիշխանություն եւ երկիշխանություն

Սպորտ
sport-chessjkjk

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այս օրերին հյուրընկալել է Հայաստանի շախմատի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների մասնակիցներին: Կայացած երկու տուրից հետո գեղեցիկ սեռի մրցաշարում 2-ական միավոր են վաստակել Շուշաննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը եւ գործող չեմպիոն Աննա Հայրապետյանը: Տղամարդկանց առաջնությունում 1,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Լեւոն Բաբուջյանն ու Տիգրան Քոթանջյանը: Մրցաշարերում հանդես են գալիս 10-ական շախմատիստ-շախմատիստուհիներ, որոնք շրջանաձեւ մրցակարգով կորոշեն այս տարվա չեմպիոններին, որոնք կընդգրկվեն Հայաստանի շախմատի համապատասխան հավաքականների կազմում: