A
A
Որոշ շրջաններում ուժեղ քամի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Աշոցքում և Սևանում, տեղում է թույլ ձյուն: Որոշ տարածաշրջաններում (Ապարան, Ստեփանավան, Գուգարք, Սևան, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Մարալիկ) ուժեղ քամի է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն