Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարբարա Բերլուսկոնիի համբերությունը հատեց

Սպորտ
sport-milan

Իտալիայի «Միլան» ֆուտբոլային ակումբը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին: Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset հեռուստաալիքը, միլանյան ակումբի փոխնախագահ Բարբարա Բերլուսկոնին, որը ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի աղջիկն է, երեկ «Սասուոլոյից» կրած պարտությունից հետո (3:4) հայտարարել էր, որ եկել է թիմում կադրային փոփոխություններ կատարելու ժամանակը: Այսօր ակումբի պաշտոնական կայքը 46-ամյա մասնագետին թիմում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել եւ հաջողություն մաղթել իր ապագա թիմում: «Միլանի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ալեգրիի օգնական Մաուրո Տասոտին: