Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղ մեկնարկ

Սպորտ
68d959457b2b980819fd6f0f7245c0e5

Հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում մեկնարկած Տատա Ստել շախմատի տոնահանդեսի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիայի սկզբում սպիտակները դիրքային առավելություն ստացան եւ փորձեցին այն վերածել նյութականի: Սակայն Լեւոն Արոնյանը վստահ պաշտպանվեց եւ արդեն 30-րդ քայլին Պենտալա Հարիկրիշնային ստիպեց խաղաղ դաշն կնքել: Վաղը մեր շախմատիստը սպիտակներով կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որն այսօր ծանր մրցախաղ անցկացրեց փորձառու Բորիս Գելֆանդի հետ  եւ հաղթեց։