Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիան կընդունի Հայաստանին (տեսանյութ)

Սպորտ
sport-hajastan-germania

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թ. հունիսի 6-ին Մայնց քաղաքում ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ընտրանու հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպման կազմակերպիչը գերմանական DFB Egidius Braun հիմնադրամն է: Խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Լիգայի ասոցիացիայի տարբեր հիմնադրամներին: Այս հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար աշխարհի 2014 թ առաջնությունից առաջ: Սա կլինի Գերմանիայի եւ Հայաստանի հավաքականների երրորդ մրցակցությունը: Աշխարհի 1998 թ առաջնության ընտրական մրցաշարում Գերմանիայի ընտրանին երկու անգամ հաղթել էր մեր ազգային թիմին (5:1, 4:0):